Գերմանիան փետրվարին գրանցել է երկիր ժամանած մոտ 61.000 միգրանտի, ինչը մեկ երրորդով պակաս է հունվարի վիճակագրությունից: Այս մասին հայտնում է Welt թերթը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին:
Փետրվարին արձանագրվել է մոտ 61.000 փախստական: Հունվարին այդ թիվը կազմել է մոտ 92.000:
Նոր ժամանածներից ոչ բոլորն են փախստականի կարգավիճակ ստանալու համար պաշտոնական հայտ ներկայացրել: Փետրվարի վիճակագրության համաձայն՝ ապաստան խնդրողների մեծ մասը կազմել են սիրիացիները (33,5 հազար նախնական հայտ), նրանց հաջորդում են իրաքցի փախստականները (մոտ 10.000) և Աֆղանստանից եկածները (մոտ 7,3 հազար):









































