Չինաստանից արտահանումը փետրվարին ընկել է վերջին 6 տարվա ամենացածր մակարդակին։ Անկումը կազմել է 25 տոկոս՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Սակայն վերլուծաբանների կարծիքով՝ անկումը մասնակիորեն կարելի է բացատրել չինական Նոր տարվա տոնակատարությամբ, որի ժամանակ երկրում արտադրությունը դանդաղում է։
Տնտեսական խնդիրները իշխող կուսակցության համար կարող են հանգեցնել արտադրական անցանկալի կրճատումերի։
Ավելի վաղ չինական իշխանությունները հայտարարել էին, որ երկրի տնտեսության աճի նպատակային ցուցանիշը 2016 թվականին կկազմի 6.5-7 տոկոս։
2015 թվականին Չինաստանի ՀՆԱ աճի տեմպերը կազմել են 6.9 տոկոս, ինչը 1990 թվականից ի վեր նվազագույն ցուցանիշ է։
Ներկայում Չինաստանի իշխանությունները փորձում են կառուցել տնտեսություն, որը կաճի ծառայությունների ոլորտի ու ներքին սպառման հաշվին, այլ ոչ թե արտահանման ու ներդրումների։







































