Նյու Յորքում անցկացվել է ՄԱԿ-ի համաժողով՝ նվիրված Վայրի բնության համաշխարհային օրվան, որտեղ խոսնակներից մեկը դարձել է հայտնի մոդել Ժիզել Բունդհենը: Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն:
Բրազիլուհին 2009 թվականից զբաղեցնում է ՅՈՒՆԵՊ-ի դեսպանի պաշտոնը. ՅՈՒՆԵՊ-ը ՄԱԿ-ի ծրագրերից մեկն է՝ ուղղված շրջակա միջավայրի պաշտպանությանը:
Instagram-ի իր էջում մոդելը բոլորին կոչ է արել անտարբեր չմնալ խնդրի նկատմամբ. «Վայրի բնության պաշտպանությունը առաջնահերթ խնդիր է մեր Երկրի բոլոր բնակիչների համար: Դրա ճակատագիրը կախված է մեր գործողություններից: Անուղղելի վնաս հասցնելով բնությանը՝ մենք կործանում ենք մեր և մեր սերունդների ապագան»:












































