Հյուսիսային Կորեայի ցանցահենները մուտք են գործել տասնյակ հարավկորեացի պաշտոնյաների տեքստային և ձայնային հաղորդագրությունները՝ կոտրելով նրանց սմարթֆոնները: Այս մասին հայտնում է TASS-ը: Համապատասխան հայտարարությունը երեքշաբթի տարածել է Կորեայի Հանրապետության Ազգային հետախուզական ծառայությունը (ԱՀԾ):
Այնտեղ չի նշվում, թե ովքեր են տուժել կիբերհարձակման հետևանքով, և արդյոք գողացվե՞լ է գաղտնի տեղեկատվություն: ԱՀԾ տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի վերջին մարտի սկզբին:
Վերջին տարիներին Սեուլը մեկ անգամ չէ Փխենյանին մեղադրել կիբերհարձակումների մեջ, որոնք ժխտում է Հյուսիսային Կորեան:











































