Թուրքիայի հետ ԵՄ վիզաների չեղարկումը տեղի կունենա մինչև հունիսի վերջը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն միգրացիոն հարցերով ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի արդյունքներով՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Մինչև հունիսի վերջը, մինչև Նիդերլանդների նախագահության ավարտը մենք կավարտենք վիզայի ազատականացման գործընթացը»,- ասել է նա։
«Մենք պայմանավորվել ենք արագացնել վիզայի ազատականացման գործընթացը, սակայն ոչ մի դեպքում ոչ ի վնաս ԵՄ հիմնարար սկզբունքների»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար ժան-Կլոդ Յունկերը։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիայի և ԵՄ-ի միջև վիզայի չեղարկման համար պետք է իրագործվեն 72 պահանջներ:









































