Սիրիայի կառավարության պատվիրակությունը Ժնևում բանակցությունների է հրավիրվել մարտի 14-ին, տեղեկացնում է tass.ru-ն՝ հղում կատարելով ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում երկրի ներկայացուցչությանը:
«Այո, դա այդպես է: Պատվիրակությունը հրավիրվել է մարտի 14-ին»,- հայտնել է աղբյուրը:
Ավելի վաղ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացը՝ Ստաֆան դե Միստուրան, հայտարարել էր, որ բանակցությունների համար նշանակված մարտի 9-ի ամսաթիվը սկիզբն է. պատվիրակությունները ոչ ուղիղ բանակցությունների համար կժամանեն նաև մարտի 11-ին և 14-ին:










































