Իտալական «Պալերմո»-ի նախագահ Մաուրիցիո Ձամպարինին քննադատել է իր թիմի ֆուտբոլիստներին:
Նշենք, որ «Պալերմո»-ն այս պահին զբաղեցնում է Ա Սերիայի 17-րդ հորիզոնականը և վտանգավոր գոտուց թիմին բաժանում է միայն մեկ միավոր:
«Հիմա «Պալերմո»-ի ֆուտբոլիստները սխալ մտածելակերպ ունեն. թիմն ուղղակի ֆուտբոլ չի խաղում: Խաղացողները մտածում են միայն փողի մասին:
Աշխատավարձերի վրա ծախսում ենք շուրջ 35 միլիոն եվրո: Օրինակ՝ «Ֆրոզինոնե»-ն 7 անգամ ավելի քիչ գումար է ծախսում, սակայն միայն մեկ միավոր է զիջում մեզ: Մենք պետք է խաղի նկատմամբ ճիշտ վերաբերմունք սերտենք «Ֆրոզինոնե»-ից ու «Կարպի»-ից»,- «Radio Kiss Kiss Napoli»-ի հետ զրույցում ասել է Ձամպարինին:






































