Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի այսօրվա նիստում Փարիզում նշանակվել է Ադրբեջանի հարցերով զեկուցող։
Պեդրո Ագրամունտի փոխարեն, ով ներկայումս արդեն ԵԽԽՎ նախագահն է, Ադրբեջանում մարդու իրավունքների հարցով զեկուցող է նշանակվել բելգիացի պատգամավոր Ալեն Դեստեքսեն։
2014 թվականի հունիսին ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում ընդունվել է «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում։ Ինչպե՞ս է դա ազդում մարդու իրավունքների վրա» փաստաթուղթը։ Այդ հարցի հետազոտման համար Ադրբեջանում մարդու իրավունքների հարցով զեկուցող է նշանակվել Պեդրո Ագրամունտը։
Այժմ նրա լիազորությունները՝ որպես զեկուցող, դադարեցվել են՝ կապված 2016-ի հունվարին ԵԽԽՎ նախագահի պաշտոնում նրա ընտրվելու հետ։







































