Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Որակյալ սերմերը դաշտից դուրս են

Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Դաֆինա Գերչևան, ըստ Glendale News-Press-ի, ասել է, որ Հայաստանի տնտեսությունը ռեցեսիայից դուրս գալու համար ունի սփյուռքի օգնության կարիքը: Շատ հազվադեպ է պատահում, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագետները և միջազգային կառույցների ներկայացուցիչները փորձեն խոսել այդ թեմայի, այսինքն Հայաստանի տնտեսությանը սփյուռքի աջակցության մասին:

Ըստ ամենայնի` այդ թեման նրանք միշտ բավական նուրբ են համարում և գերադասում են չխոսել այդ մասին, թերևս այսպես ասած` ազգի ներքին խնդիրներին չմիջամտելու համար: Բայց, ըստ երևույթին, Հայաստանի տնտեսական վիճակն այնքան ծանր է, ինչին, որպես կանոն, միջազգային պաշտոնյաներն ավելի լավ են տիրապետում, քան Հայաստանի քաղաքացիները (որովհետև Հայաստանի իշխանությունն իրեն հաշվետու է համարում ոչ թե սեփական քաղաքացիների, այլ միջազգային կառույցների առաջ), որ ՄԱԿ համակարգողը չի խուսափում սփյուռքի օգնության մասին խոսելուց:

Այստեղ, թերևս, կա երկու հանգամանք: Մեկը գուցե այն է, որ ՄԱԿ համակարգողը Հայաստանի իշխանությանը քաղաքավարությամբ հասկացնում է, որ միջազգային կառույցներից, տարբեր տերություններից օգնություն խնդրելու, իսկ երբեմն էլ նույնիսկ մուրալու փոխարեն, պետք է օգտագործել սեփական ռեսուրսը, որի մաս է կազմում նաև սփյուռքը: Մյուս հանգամանքը գուցե այն է, որ ՄԱԿ պաշտոնյան Հայաստանի իշխանությանն ակնարկում է, որ երկրում այնպիսի վատ ներդրումային միջավայր է, որ անգամ սփյուռքահայերն են հրաժարվում Հայաստանում ներդրումներ կատարել և այդպիսով օգնել տնտեսության վերականգնմանը:

Ասել կուզի` որ միջազգային հանրությունն արդեն բաց տեքստով հասկացնում է Հայաստանի իշխանությանը, որ եթե անգամ ձեր հայրենակիցները չեն փորձում պատշաճ օգնություն ցուցաբերել երկրին, ապա ի՞նչ եք ակնկալում մեզանից: Հարցն իսկապես լուրջ է, պետք չէ կարծել, թե ՄԱԿ համակարգողը անտեղյակությամբ է խոսել սփյուռքի օգնության անհրաժեշտության մասին: Նա, թերևս, շատ լավ տեղյակ է, թե ինչու Հայաստանի տնտեսության մեջ սփյուռքը չունի անհրաժեշտ ծավալի դերակատարում: Ընդ որում, թերևս նա տեղյակ է նաև, թե ինչ ասել է սփյուռք:

Բանն այն է, որ հայկական ընկալման մեջ սփյուռք հասկացությունն առավելապես ենթադրում է նախկին խորհրդային տարածքից դուրս ապրող հայերին: Զուտ ֆորմալ իմաստով սփյուռք է նաև Ռուսաստանում բնակվող հայը, բայց ինչպես շատ այլ հասկացություններ, այդպես էլ սփյուռքը Հայաստանում ունի ֆորմալ և ոչ ֆորմալ ընկալումներ, որոնցից բուն իրականությանը մոտ է հենց ոչ ֆորմալը: Ահա այդ իմաստով, թե՛ մեր հասարակության զգալի մասը, թե՛ գուցե նաև միջազգային կառույցների ներկայացուցիչների զգալի մասը սփյուռք ասելով նկատի ունեն խորհրդային տարածքից դուրս ապրող հայերին: Այլապես, եթե մենք առաջնորդվենք ֆորմալ առումով, Հայաստանի տնտեսության մեջ սփյուռքը շատ մեծ ներդրումներ է անում: Ռուսաստանում ապրող հայ գործարարները, որոնք ծագումով Հայաստանից են և արդեն գրեթե միլիարդատեր են դարձել Ռուսաստանում, Հայաստանի տնտեսության մեջ միլիոններ են ներդրել:

Սակայն ահա այստեղ է խնդրի ամբողջ նրբությունը: Այդ մարդիկ սփյուռք չեն իրենց մտածողությամբ, արժեհամակարգով, պատկերացումներով, իշխանություն-բիզնես, բիզնես-հասարակություն փոխհարաբերությունների ընկալմամբ: Երբ, օրինակ, միջազգային կառույցի ներկայացուցիչը խոսում է սփյուռքի օգնության մասին, նա թերևս նկատի չունի միայն զուտ ֆինանսական օգնությունը: Նա, թերևս, նկատի ունի մտավոր, արժեքային ներդրումները, որ կարող է սփյուռքը անել Հայաստանում` փոխելով տնտեսվարման, բիզնես մշակույթը, առաջ բերելով փոխհարաբերությունների նոր որակ, որը կտա նաև նյութականացված արդյունք համընդհանուր բարեկեցության հասնելու ինստիտուցիոնալ մեխանիզմների ձևավորման առումով:

Ռուսաստանի սփյուռքի պարագայում այդ բանը գործնականում անհնար է, քանի որ ձևավորված, զարգացած լինելով միևնույն արժեհամակարգային, աշխարհայացքային միջավայրում` այդ սփյուռքի ներդրողները Հայաստանում ոչ թե բերում են նոր բիզնես մշակույթ, տնտեսվարման նոր որակ, տարբեր հարթություններում փոխհարաբերությունների նոր ընկալում և մակարդակ, այլ գալիս են արդեն իսկ եղածին ինտեգրվելու, արդեն իսկ եղածի շնորհիվ իրենց արտոնյալ և հարմարավետ զգալու, արդեն իսկ եղած կանոններով խաղալու: Համենայնդեպս, մինչ այժմ արձանագրված պրակտիկան խոսում է հենց այդ մասին: Ռուսաստանի սփյուռքի ներդրողները Հայաստան են գալիս հենց այն պատճառով, որ այստեղ իշխող համակարգը միանգամայն ներդաշնակ է իրենց ոճին, պատկերացումներին: Հետխորհրդային տարածքից դուրս սփյուռքի գործարարները Հայաստան չեն գալիս այն պատճառով, որ այստեղ իշխող համակարգը, այստեղ առկա պատկերացումները, ընկալումները խորթ են իրենց ոճին, իրենց տեսակին, իրենց մտակառույցին, անգամ հոգեկերտվածքին:

Ահա այստեղ է, թերևս, խնդրի առանցքը, ու այդ խնդիրը պահանջում է իսկապես հիմնարար լուծում, առանց որի Հայաստանն իսկապես չի կարող իր զարգացման գործին ներգրավել համայն հայության ռեսուրսը: Բայց նաև հարց է առաջանում, որ գուցե իրականում Հայաստանի իշխանությունն այդ բանը չի էլ ուզում: Եթե այդ ռեսուրսի լիարժեք ներգրավումը պահանջում է Հայաստանի միջավայրի որակական փոփոխություն, արագ արդիականացում, ինչը թերևս անհերքելի է, ապա այդ դեպքում ստացում է, որ իշխանությունը խարխլում է իր իսկ հիմքը` ի դեմս ներկայիս անորակության: Թերևս դրա համար էլ իշխանությունը նախընտրում է սփյուռքի հետ հարաբերությունները պահել առավելապես քարոզչական լարի վրա` քաղելով դրա զբոսաշրջային դիվիդենտները, որակական սերմերը թողնելով դաշտից դուրս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում