Կիրակի օրը կիբերհանցագործները հարձակվել են Apple ընկերության Mac համակարգիչների օգտատերերի վրա՝ KeRanger կոչվող ծրագրային ապահովման միջոցով, որը թվայնացնում է տվյալներն ու փրկագին պահանջում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ Mac-ի օգտատերերի վրա սա նման հարձակման առաջին դեպքն է: Ցանցահենները վարակել են հանրահայտ BitTorrent-հաճախորդ Transmission-ը, և 2.90 համարի ներքո գտնվող ծրագրի տարբերակի ներբեռնման դեպքում օգտատերերը վնասակար կոդ են ստացել:
Նշվում է, որ համակարգչում հայտնվելուց 3 օր անց ծրագիրը սկսում է կոդավորել օգտատերերի տվյալները, ապա 400 դոլար պահանջում ապակոդավորման համար:










































