Լոնդոնի «Չելսի»-ն մարզչական որս է սկսել: Քիչ առաջ տեղեկացրինք, որ «ազնվականներ»-ը բանակցություններ են վարում «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ:
«Daily Mail»-ը գրում է, որ Ռոման Աբրամովիչը հետաքրքրված է նաև Անտոնիո Կոնտեի ծառայություններով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Աբրամովիչն ու Կոնտեն հաջորդ շաբաթվա ընթացքում հանդիպելու են Մոնակոյում բանակցություններ վարելու համար:









































