Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունների ուժային գործողությունները ընդդեմ Zaman թերթի կքննարկվեն ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովում, որը կմեկնարկի մարտի 7-ին՝ Բրյուսելում: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«Zaman թերթի զավթումը ևս մեկ հարված է Թուրքիայում մամուլի ազատությանը: Ես մտադիր եմ երկուշաբթի օը բարձրացնել այդ հարցը»,- գրել է նա:
Եվրախորհրդարանի ղեկավարը իր թվիթում հիշատակել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին: Այդ կերպ թուրք քաղաքական գործիչը կտեղեկանա Շուլցի գրառման մասին:









































