Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել են ԱՄՆ-ի հետ պատմության մեջ ամենախոշոր համատեղ զորավարժություններ անցկացնելու ծրագրերի մասին՝ տեղեկացնում է BBC News-ը:
Զորավարժություններին պետք է մասնակցեն 300 հազար հարավկորեացի և 15 հազար ամերիկացի զինվորականներ:
Համատեղ զորավարժությունների հիմնական նպատակը Հյուսիսային Կորեային ուղղված նախազգուշացումն է, որից Սեուլը պահանջում է «դադարեցնել սադրանքները»:
Հիշեցնենք, որ մարտի 3-ին Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության մի քանի հրթիռ է արձակել, որոնք ընկել են Ճապոնական ծովը:













































