Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Տոմաս Վերմալենն ամռանը կարող է հեռանալ թիմից՝ գրում է «El Mundo Deportivo»-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 30-ամյա պաշտպանը, ամենայն հավանականությամբ, վերադառնալու է Անգլիայի Պրեմյեր լիգա, որտեղ ելույթ էր ունենում մինչև 2014 թվականը:
Ընթացիկ մրցաշրջանում Վերմալենը մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:





































