Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը դարձել է երկրում կառավարության առաջին ղեկավարը, որն այցելել է Մարդի Գրա` Սիդնեյի ամենամյա ԼԳԲՏ-երթին: Այս տարի այնտեղ հավաքվել են ավելի քան 12 հազար մասնակից, հայտնում է BBC-ն:
Սակայն Թերնվուլը չի մասնակցել հենց երթին: Վարչապետը կողմ է հանդես գալիս միասեռականների ամուսնության թույլտվության համար հանրաքվե անցկացնելուն, որը նման կլինի անցյալ տարի Իռլանդիայում անցկացրած հանրաքվեին:
Հարցումների համաձայն` ավստրալացիների մեծ մասը կողմ են հանդես գալիս ԼԳԲՏ-հանրության ներկայացուցիչների ամուսնությանը: Միայն բնակիչների 20 տոկոսն է միասեռականների միությունը համարում անբարոյականություն:















































