Գիտնականները նյարդահամակարգչային ինտերֆեյսի միջոցով կարողացել են կապիկին սովորեցնել մտքի ուժով կառավարել ռոբոտացված հաշմանդամի սայլակը: Հետագայում այդ տեխնոլոգիան կօգնի դյուրին դարձնել սահմանափակ կարողություններով մարդկանց կյանքը, հաղորդում է Nature Scientific Reports-ը:
Ըստ մասնագետների` այն կօգնի կաթվածահար, մկանային և այլ հիվանդություններով տառապող մարդկանց, որոնք հիվանդին թույլ չեն տալիս ինքնուրույն կառավարել հաշմանդամի սայլակը:
Հետազտության հեղինակներն են Դյուքի համալսարանի լաբորատորիայի մասնագետները:








































