Թեհրանն ու Անկարան պետք է միասին աշխատեն` Մերձավոր Արևելքում անվտանգությունն ու կայունությունը վերականգելու և օտարերկրացիների ներթափանցումը տարածաշրջան կանխելու համար: Նման կարծիք է հայտնել պաշտոնական այցով Իրանի մայրաքաղաքում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, հաղորդում է Mehr գործակալությունը:
«Իրանն ու Թուրքիան կարող են տարբեր կարծիքներ ունենալ որոշ հարցերի շուրջ, բայց նրանց պատմությունը երբեք չի փոխվի, և աշխարհագրորեն երկու հարևան երկրներ համալրում են միմյանց: Թեհրանն ու Անկարան պետք է միասին աշխատեն, որպեսզի օգնեն վերականգնել Մերձավոր Արևելքում անվտանգությունն ու կայունությունը, և կանխեն օտարերկրացիների ներթափանցումը տարածաշրջան»,- ասել է Դավութօղլուն:
Նախարարը նաև հիշեցրել է, որ Թուրքիան «չի լքել Իրանին, երբ նա միջազգային պատժամիջոցների ներքո էր»:












































