Մարտի 5-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, վարչապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 57 տարեկան: Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ևս այցելել էր Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան:
«Մեր սերունդները պետք է ճանաչեն մեր ազգի հերոսներին: Մատաղ սերնդին պետք է ուսուցանվի ռազմահայրենասիրություն,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց Ռ. Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ սպարապետի երազած հարենիքը դեռևս կառուցման փուլում է:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով նոր Ընտրական օրենսգրքի նախագծին, նշեց, որ այս պահին ծանոթանում է նախագծին և որևէ մտահոգիչ դրույթ դեռևս չի տեսնում:
Մանրամասերը՝ տեսանյութում:








































