Ֆուտբոլի Անգլիայի Պրեմյեր լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Արսենալ»-ին:
Հյուրերը հանդիպման 39-րդ րոպեին կարողացան առաջ անցնել հաշվի մեջ Աարոն Ռեմզիի ֆանտաստիկ գոլի շնորհիվ:
Խաղի 55-րդ րոպեն շրջադարձային եղավ. «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Կոկլենը, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց խաղադաշտից: 7 րոպեի ընթացքում տանտերերը կարողացան շրջանցել մրցակցին: Նախ՝ 60-րդ րոպեին Ալդերվեյրելդը հավասարեցրեց հաշիվը, ապա՝ 62-րդ րոպեին, Հարի Քեյնը, անզուգական գոլ խփելով, հաշիվը դարձրեց 2:1: 76-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսը կարողացավ հավասարեցնել հաշիվը՝ «Արսենալ»-ին փրկելով պարտությունից:
Անգլիայի Պրեմյեր լիգա. 29-րդ տուր. «Տոտենհեմ» – «Արսենալ»՝ 2:2
Գոլերը՝ 39´ Ռեմզի(0:1), 60´ Ալդերվեյրելդ(1:1), 62´ Քեյն(2:1), 76´ Սանչես(2:2)
Հեռացում՝ 55´ Կոկլեն(«Արսենալ»):








































