Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներին հաջողվել է պատճենել եռաչափ մոդելը՝ սմարթֆոնով ձայնագրելով տպման ընթացքում 3D տպիչի արձակած ձայները: Այդ մասին գրում է Gizmodo-ն:
Գիտնականների թիմի հայտարարության համաձայն՝ իրենց հաջողվել է ստեղծել բանալու տեսքով տպված օբյեկտը 90 տոկոս ճշգրտությամբ: Փորձում կիրառվել է ձայնային տվյալների մշակման նոր համակարգ, որի օգտագործման համար պահանջվել է տպման ողջ գործընթացի աուդիոձայնագրությունը:











































