Նիդեռլանդները միգրացիայի հարցով գագաթնաժողովում Թուրքիայից սպասում են կոնկրետ պայմանավորվածությունների: Այդ մասին հայտարարել է Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեն լրագրողներին տված ճեպազրույցում, հայտնում է TASS-ը:
«Երկուշաբթի օրվա գագաթնաժողովում մենք հույս ունենք այն տնտեսական միգրանտներին վերադարձնելու հարցում Թուրքիայի հետ հասնելու համաձայնության, որոնք Սիրիայից և այլ հակամարտող տարածաշրջանների փախստականներ չեն»,- նշել է նա: Ռյուտեի խոսքերով` այդ դասի մեջ են մտնում Թուրքիայի տարածքով Եվրոպա ժամանած մարդկանց 40-50%-ը:
Մյուս կարևոր թեմաներից նա նշել է միգրանտների անօրինական տեղափոխումը և տեղաբաշխումը: Նա վստահ է, որ ապաստարան փնտրողները չպետք է իրենք որոշեն, թե որ երկիր են ուզում գնալ: Այդ հարցը պետք է լուծեն եվրոպական երկրները:
ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը տեղի կունենա Բրյուսելում մարտի 7-ին:







































