Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ երկիրը կարիք չունի ռուսական «Գազպրոմ» ընկերությունից հավելյալ ծավալի գազ գնելու:
««Գազպրոմի» հետ բանակցությունները դեռ ավարտված չեն, և պայմանագիր կնքված չէ։ Մենք մի քանի օր առաջ նրանց ուղարկեցինք մեր վերջին առաջարկը, ըստ որի՝ նախկինի նման կստանանք հումքի, այսինքն՝ բնական գազի 10 տոկոսը։ Ներկա փուլում մեզ անհրաժեշտ չեն հավելյալ ծավալներ։ Վրաստանն առաջիկա տարիներին ապահովված կլինի գազով»,- ասել է Վրաստանի էներգետիկայի նախարարը։
Կալաձեն հավելել է, որ Վրաստանը հավելյալ 500 միլիոն խորանարդ մետր գազ կստանա Ադրբեջանից։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է այսօր Թբիլիսիում։











































