Wednesday, 01 07 2026
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից

Մարտուն Գրիգորյանը չի բացառում, որ քաղաքապետի ընտրություններից առաջ կարող է միանալ ՀՅԴ-ին

Նոր Սահմանադրությամբ, բացի Երևանից, նաև Գյումրիի ու Վանաձորի ավագանու ընտրություններում այլևս անհատներ չեն կարողանալու մասնակցել: Այսուհետ, ինչպես Երևանում, այնպես էլ այդ քաղաքներում ընտրությունները լինելու են համամասնական ընտրակարգով, իսկ քաղաքապետները կընտրվեն արդեն ավագանու կողմից: Այսինքն՝ բոլոր անհատները պետք է կամ անդամագրվեն որևէ կուսակցության, կամ մտնեն որևէ կուսակցության համամասնական ցուցակ:

Հայտնի է, որ աշնանը կայանալիք Գյումրիի քաղաքապետի ընտրություններում հավակնորդ թեկնածուներից է անկուսակցական, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

Վերջինս փետրվարին Գագիկ Ծառուկյանի հետքերով լքեց ԲՀԿ-ն: Քանի որ Գրիգորյանն այժմ անկախ պատգամավոր է և հավակնում է Գյումրիի քաղաքապետ դառնալ, նրանից հարցրինք, թե հնարավո՞ր է հարի Դաշնակցությանը, որպեսզի ավելի հեշտ դառնա Գյումրիի քաղաքապետ:

Ինչպես հայտնի է, այսօր կառավարությունը կոալիցիոն հուշագրի շրջանակներում Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակեց դաշնակցական Հովսեփ Սիմոնյանին: «Ես էս պահի դրությամբ անկուսակցական եմ, իմ պատգամավորական գործունեությամբ եմ զբաղվում,- ասաց Մարտուն Գրիգորյանը՝ շարունակելով,- քանի որ անկուսակցական ճանապարհով առաջադրվելու խնդիրն արդեն փակված է, մենք թիմով կորոշենք, թե որ կուսակցությունով ենք մասնակցելու: Էս պահի դրությամբ հստակ որոշում չունենք»:

Մամուլում այսօր գրվել է, որ ՀՀԿ-ն որոշում է կայացրել ո՛չ Սամվել Բալասանյանին և ո՛չ էլ Մարտուն Գրիգորյանին չընդգրկել իր ցուցակում, այլ ընտրությունների գնալ սեփական ցուցակով և այլ քաղաքապետացուով, որը գյումրեցի է լինելու։

Թե որ կուսակցության հետ է իրեն պատկերացնում Մարտուն Գրիգորյանը, չի ասում: «Որոշումը կքննարկեմ թիմի հետ, երբ որ որոշումներ ունեցանք, կասենք: Եթե հնարավոր լիներ առանց կուսակցության մասնակցել, միանշանակ որպես անկուսակցական կմասնակցեի: Նոր Սահմանադրությամբ կուսակցական կարող ես չդառնալ, բայց օրենքը պահանջում է կուսակցության թեմայով առաջադրվել:

Անկուսակցական մարդը չի կարող առաջադրվել: Եթե որոշում կայացրինք, կասենք՝ ինչպես ու որ կուսակցությունով ենք մասնակցելու»:

Գյումրիի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը այսօր կառավարության նիստից հետո մեզ հետ զրույցում հայտարարեց, որ ինքը նախորդներից ավելի լավ է աշխատելու, ու որ Շիրակի ժողովուրդը շնորհակալություն է հայտնելու Դաշնակցությանը իր աշխատանքի համար. «Մի գիշերում մարզը ոսկե մարզ չի կարելի դարձնել, բայց մարդկանց վստահությունը դեպի իշխանությունը, դեպի պաշտոնյան կարելի է վերականգնել, և մարզի ժողովուրդը շնորհակալություն կհայտնի»:

Գյումրիի պատգամավոր Մարտուն Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե հավատո՞ւմ է նորանշանակ մարզպետի հավաստիացումներին: «Դեռ քանի մարդը չի աշխատել: Դեռ չեն էլ բերել, ներկայացրել: Չեմ կարող գնահատականներ տալ՝ լավի կամ վատի,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով,- ես չգիտեմ՝ ինքն ինչ է ասել: Ուրեմն ինքն իր ուժերի վրա վստահ է, որ կարող է աշխատի: Մենք ուրախ կլինենք, եթե իրա մոտ ստացվի խնդիրների լուծումներ գտնել: Որպես պատգամավոր՝ ուրախ կլինի ի շահ մարզի անել ամեն ինչ: Եթե մեկը կարող է մի բան անել մարզի համար, փառք ու պատիվ իրան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում