Իտալիայում ահաբեկչական հարձակումների բարձր ռիսկը պահպանվում է նույնիսկ առանց Լիբիայում ռազմական միջամտության՝ կարծում է Իտալիայի ներքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն։
«Նախազգուշական միջոցառումների մեր մակարդակն արդեն շատ բարձր է, սակայն անհրաժեշտ է անցկացնել (իրավիճակի) այլ տեսակի գնահատում»,- ասել է նախարարը Corriere della Sera-ի հետ հարցազրույցում։
Նրա կարծիքով՝ Լիբիայում ռազմական միջամտությունում Իտալիայի մասնակցության ապրիորի բացառումը երկրի ներքին անվտանգության համար ամենահուսադրող գործոնը չէ։










































