Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ Է իր տարածքում անցկացնել Իրանի և միջազգային «վեցյակի» ներկայացուցիչների բանակցությունները: «Վեցյակի» թվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները և Գերմանիան: «Թուրքիան «հինգ գումարած մեկ» խմբի և Իրանի միջև հանդիպման մասնակիցներին կընդունի շատ շուտով»,-ասել Է Գյուլը: Թուրքիայի նախագահը նաև հայտարարել Է, որ Անկարան պատրաստ է իր ավանդը ներդնել բանակցությունների անցկացման գործում: