Friday, 19 06 2026
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս

Եվրասիական նոր մարտահրավեր Հայաստանին

Ռուսական «Վեդոմոստի»-ն գրում է, որ Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առաջարկում է ձեռնամուխ լինել ներմուծման փոխարինման կամ նոր ռուսական, այսպես ասած, «իմպորտազամիշենիա» երևույթին:

Այդ երևույթը Ռուսաստանում հնարվեց ի պատասխան արևմտյան պատժամիջոցների, թեև առայսօր զավեշտի ու ծաղրանքի առիթներից բացի՝ Ռուսաստանին ըստ էության չի տվել ոչինչ: Եվ չի էլ կարող տալ, քանի որ ժամանակակից աշխարհում մեկուսացումը, այն էլ՝ ինքնամեկուսացումը, չի կարող որևէ բան տալ որևէ տնտեսության: Բայց Ռուսաստանը փաստորեն ոչ թե հրաժարվում է այդ անհեթեթ գաղափարից, այլ փորձում է այն տարածել Եվրասիական տնտեսական միության մյուս անդամների վրա: Իսկ ինչ է դա նշանակում:

Դա նշանակում է, որ Ռուսաստանը նախ՝ նրանցից էլ է պահանջում, այսպես ասած, արգելակներ սահմանել արևմտյան արտադրանքի և տեխնոլոգիաների ներկրման համար՝ այդպիսով ըստ էության միանալով «հակաարևմտյան» իր պատասխան «պատժամիջոցներին», և մյուս կողմից՝ Ռուսաստանն ըստ էության իր մեկուսացման շրջանակը պարտադրում է ԵՏՄ մյուս երկրներին:

Թե ինչ հետևանք դա կարող է ունենալ նրանց համար տնտեսական և քաղաքական առումով՝ ավելորդ է մեկնաբանել ու նկարագրել: Առավել ևս՝ Հայաստանի համար, որն արդեն իսկ ՌԴ մեկուսացման պատճառով կրում է բավական զգալի տնտեսական կորուստներ: Դրան կավելանան նաև կորուստները հենց իր՝ նաև Հայաստանի մեկուսացումից:

Սրան զուգահեռ՝ հետաքրքրական է, որ Հայաստանը նախաձեռնել է լիովին հակառակ գործընթաց: Սերժ Սարգսյանը օրեր առաջ հայտարարեց, որ խորհրդակցությունների շարք է սկսում արտաքին տնտեսական հարաբերությունները տարբեր երկրների հետ խորացնելու, նոր ներդրումներ ու շուկաներ գտնելու համար: Եվ սա, իհարկե, ստեղծված իրավիճակում նվազագույնն է, որ պետք է անել:

Մինչդեռ ԵՏՄ երկրներին Ռուսաստանի առաջարկը տրամագծորեն հակառակ է Հայաստանի այս նախաձեռնությանը: Ըստ այդմ հարց է առաջանում՝ Հայաստանը, որ ներկայումս նախագահում է ԵՏՄ-ում, և որի ներկայացուցիչը ԵՏՄ-ի փաստացի վարչապետն է, կկարողանա՞ դիմակայել Ռուսաստանի այդ նախաձեռնությանը, որի նպատակը ըստ էության մեկն է՝ գոնե ԵՏՄ-ում առավել լայն ճանապարհ բացել ռուսական ապրանքների համար: Թե ինչ է նշանակում ռուսական ապրանք՝ ևս բավական լավ հայտնի է հայ սպառողներին:

Հայաստանի իշխանությանը ԵՏՄ-ում սպասվում է բավական մեծ մարտահրավեր, որի չեզոքացումը գործնականում անհնար է թվում, եթե այդ հարցում Մոսկվային դիմադրություն ցույց չտան Աստանան ու Մինսկը: Հայաստանի հույսը ԵՏՄ-ում այդ երկու մայրաքաղաքներն են, թեև, իհարկե, այդ իրավիճակը որևէ կերպ չի կարող գոհացուցիչ լինել: Նրանք Հայաստանին գուցե պահում են բավական աղետալի հեռանկարներից, ԵՏՄ ճահճում ավելի խորը թաղվելուց, բայց միևնույն ժամանակ նրանք լուծում են Մոսկվայի հետ իրենց հարցերը, անում են իրենց առևտուրը, իսկ Հայաստանի խնդիրները մեծ հաշվով շարունակում են մնալ չլուծված:

Եվ այդ իմաստով, իհարկե, Հայաստանը ԵՏՄ-ում գոնե պետք է ունենա իր ձայնը, թեև եթե Հայաստանն ունենար այդ ձայնը, այն կհաներ ԵՏՄ մտնելուց առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում