The Telegraph բրիտանական պարբերականը ֆոտոշարք է ներկայացրել՝ դրանում անդրադառնալով Եվրոպայի հնագույն 16 քաղաքներին։
Մեր մայրաքաղաքը դրանց շարքում է։ Երևանի մասով պարբերականը գրում է. «Հռոմի հիմնադրումից 30 տարի առաջ Հայաստանի ներկայիս մայրաքաղաքն Ասիայից Եվրոպա ընկած ճանապարհին կարևոր առևտրային կանգառ է եղել։ Այն ենթարկվել է ասորիների, հռոմեացիների, բյուզանդացիների, պարսիկների, արաբների, սելջուկների, մոնղոլների ու թուրքերի, 1920 թվականին՝ խորհրդային Կարմիր բանակի ներխուժմանը։
ԽՍՀՄ փլուզումից հետո Երևանում դիտվեց մշակութային հաստատությունների աճ (քաղաքը բազում թանգարանների տուն է): Զբոսաշրջության դանդաղ զարգանում է»։
Երևանը Եվրոպայի հնագույն քաղաքների ցանկում 16-րդն է։ Նրան նախորդում են՝
Զադար, Խորվաթիա

Մցխեթ, Վրաստան

Կադիս, Իսպանիա

Միտիլինի, Հունաստան

Լիսաբոն, Պորտուգալիա

Խալկիս, Հունաստան

Լառնակա, Կիպրոս

Քութայիս, Վրաստան

Թեբե, Հունաստան

Տրիկալա, Հունաստան

Պատրա, Հունաստան

Խանյա, Կրետե

Պլովդիվ, Բուլղարիա

Աթենք, Հունաստան

Արգոս, Հունաստան








































