Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

«Ժառանգության» դիտարկումներն Ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ

ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների եւ մարդու իրավունքների պաշտպանության համար հետեւողականորեն պայքարող «Ժառանգություն» կուսակցությունը մեծ նշանակություն է տալիս ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը, քանի որ ընտրելու եւ ընտրվելու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է: Բացի դրանից, յուրաքանչյուր ընտրություն անմիջականորեն առնչվում է ժողովրդավարական եւ իրավական պետություն կառուցելու հրամայականի հետ: Անհրաժեշտ է արձանագրել նաեւ այն փաստը, որ միջազգային տարբեր կառույցներ գնահատում են ՀՀ-ին՝ որպես համակարգային կոռուպցիայով ախտահարված երկիր: Համակարգային կոռուպցիան Հայաստանում սկսվում է կեղծված ընտրություններից: Ուստի «Ժառանգությունը» կարեւորում է ընտրությունները վերահսկելու իրական գործիքակազմի առկայությունը, որն իր արտացոլումը պետք է գտնի ընտրական օրենսգրքում եւ դրա իրականացումն ապահովող այլ օրենսդրական ակտերում:

Նկատի ունենալով մինչեւ այժմ տեղի ունեցած տարբեր ընտրությունների, մասնավորապես 2013թ. նախագահական ընտրությունների ու 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի կեղծումները, առանցքային դեր ենք հատկացնում ընտրությունների անցկացման վերոնշյալ սկզբունքների եւ, հատկապես, «Մեկ քաղաքացի–մեկ քվե» սկզբունքի պարտադիր կիրառմանը: Վերջին 15 տարիների ընթացքում իշխանությունների վարած ապիկար եւ կեղեքիչ քաղաքականության հետեւանքով Հայաստանից արտագաղթել են մեկ միլիոնից ավելի քաղաքացիներ, որոնց փոխարեն, ընտրակեղծարարության մի հրեշավոր համակարգի կիրառմամբ, քվեարկում են իշխանությունների հանցակիցները՝ նրանց օգտին ապահովելով հավելյալ 500.000–600.000 անօրինական քվե:

Հաշվի առնելով վերոշարադրյալը, «Ժառանգություն» կուսակցությունն օրախնդիր է համարում այնպիսի ընտրական օրենսգրքի ընդունումը, որը կապահովի հետեւյալ սկզբունքները.

  • Քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակում
  • Քվեարկությունից մեկ ամիս առաջ Հայաստանից բացակայող քաղաքացիների առանձին ցուցակի հրապարակում
  • Մատնահետքով էլեկտրոնային գրանցում
  • Քվեասենյակի եւ ընտրատեղամասի առցանց տեսանկարահանում
  • Համամասնական պարզ, առանց վարկանիշային քվեարկության ընտրակարգի ներդրում
  • Բողոքարկումների եւ վերահաշվարկի ժամկետների երկարացում
  • Թեկնածուի կամ թեկնածու կուսակցության լիազոր ներկայացուցչի կողմից ցանկացած նշված տեղամասի բողոքարկման հնարավորության մեխանիզմի կենսակոչում
  • Ընտրություններում ձայների 3 տոկոսը հաղթահարած կուսակցությունների նախընտրական ծախսերի մասնակի փոխհատուցում՝ պետական ֆինանսավորմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում