Լոնդոնի մադամ Տյուսոյի թանգարանում հայտնվել է 22-ամյա կանադացի երգիչ Ջասթին Բիբերի նոր մոմե արձանը, հայտնում է Rosbalt-ը: Նա պատկերված է կիսամերկ չորսհարկանի մոմե տորթի հետ իր անցած ծննդյան տոնի կապակցությամբ:
Նոր գլուխգործոցի պատրաստման համար պահանջվել է 20 նկարիչ, երեք ամիս և 350 հազար դոլար: Բիբերի նախորդ արձանը երկու տարի առաջ հանվել է թանգարանից, քանի որ նրա երկրպագուները այն փչացրել էին:








































