Մեծ Բրիտանիայում սկսվել են նոր պատվաստանյութի փորձարկումները, ինչն ընդունակ է պայքարելու ցանկացած տեսակի ուռուցքների դեմ: Փորձարկումները կտևեն 18-24 ամիս, հայտնում է rosbalt.ru-ն: Պատվաստանյութը արդեն ներարկվել է 2 կամավորի:
Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները հայտարարել են, որ նոր պատվաստանյութը թերություններ չունի: Հայտնի է, որ ուռուցքային հիվանդություններ ունեցողների իմունային համակարգը ճնշվում է, իսկ պատվաստանյութը այն կրկին ակտիվացնում է:
Փորձերի մասնակիցներց մեկը 35-ամյա բրիտանուհի Քելի Փոթերն է: 2015 թվականին նրա մոտ ախտորոշվել է արգանդի վզիկի չորրորդ փուլում գտնվող քաղցկեղ: Չնայած ներկայումս ուռուցքի աճը կանգնեցվել է, սակայն մետաստազներ են հայտնաբերվել նրա լյարդում և թոքերում: Պատվաստանյութի առաջին ներարկումը կատարվել է փետրվարի 9-ին: Նրան սպասվում է ևս 7 ներարկում:









































