Լոնդոնի «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը հանդիպում է անցկացրել թիմի ֆուտբոլիստների հետ և հայտնել նրանց, որ ամռանը լոնդոնյան ակումբը կգլխավորի Անտոնիո Կոնտեն, ով ներկայումս զբաղեցնում է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Այդ մասին հայտնում է Corriere dello Sport-ը:
«Հիդինկը շատ լավ է կատարում իր պարտականությունները, բայց նա կլքի «Չելսի»-ն:
Թիմը կգլխավորի Իտալիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ով «Եվրո-2016»-ի ավարտից հետո կհեռանա զբաղեցրած պաշտոնից»,- Corriere dello Sport-ը մեջբերում է Աբրամովիչի խոսքերը:







































