World Drone Prix 2016 անօդաչուների մրցավազքի աշխարհի առաջին առաջնության գովազդային հոլովակի հեղինակները Դուբայում մրցույթ են կազմակերպել տեղի ոստիկանությանը պատկանող McLaren 650s մարզական մեքենայի և անօդաչուի միջև։ Անօդաչուն հաղթել է։
Մեքենայի ու թռչող սարքի երթուղները տարբերվել են։ Անօդաչուն բարձրացել է Բուրջ-Խալիֆա երկնաքերով դեպի գագաթ, մինչդեռ մեքենան շարժվել է ճանապարհով։ Հոլովակի ավարտին նշվում է, որ անօդաչուն երեխա է ղեկավարել։
World Drone Prix 2016-ը կանցկացվի Դուբայում 2016 թվականի մարտի 10-12-ը։ Առաջնությանը կմասնակցի ավելի քան 100 թիմ։











































