Minval.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանը պատրաստ է ձեռնարկել մի շարք միջոցներ՝ վերացնելու համար «Ռոսսելխոզնադզորի» այն կասկածները, որ ադրբեջանականի անվան տակ Ռուսաստան կարող են մատակարարվել Թուրքիայից ու ԵՄ-ից արգելված լոլիկները։
«Ռոսսելխոզնադզորի» հաղորդմամբ՝ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան՝ առևտրային հարցերով խորհրդական Շովգի Մեհթիզադեի հետ բանակցությունների ժամանակ հայտարարվել է, որ Ադրբեջանը պատրաստ է ընդունել «Ռոսսելխոզնադզորի» պատվիրակությանը՝ ի ցույց դնելու համար երկրի արտահանման պոտենցիալն ու գործող վերահսկողության համակարգը։
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն էր հայտնել, որ այս տարի Ադրբեջանից լոլիկի մատակարարումներն աճել են 3500 տոննայով, և չէր բացառել, որ իրականում դա կարող է լինել Ադրբեջանի տարածքով Ռուսաստան թուրքական կամ եվրոպական արտադրանքի վերաարտահանում։







































