Այսօր Երևանում բողոքի ակցիա են իրականացնում անհատ տաքսու վարորդները: Վարորդները դժգոհում են «Լիցենզավորման մասին» օրենքում կատարված փոփոխություններից։ Ըստ այդմ՝ Երևան քաղաքում տաքսի ծառայություններ մատուցող ֆիզիկական անձինք ամսական պետք է վճարեն 12 հազար դրամ տուրք:
«Չենք կարում, չենք տեղավորվում, ի վիճակի չենք մուծել լիցենզիայի գումարը»,- դժգոհում են վարորդները: Նրանք պահանջում են հանդիպում վարչապետի հետ, որպեսզի ներկայացնեն իրենց խնդիրները:
Մանրամասները՝ տեսանյութում:












































