Բրիտանական խորհրդարանի ստորին՝ Համայնքների պալատը կողմ է քվեարկել Անգլիայում և Ուելսում միասեռ ամուսնությունների օրինականացմանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հոմոսեքսուալ և ավանդական ընտանեկան միությունների հավասար իրավունքներին կողմ է քվեարկել 366 խորհրդարանական, դեմ են եղել 161-ը:
Օրինագիծն անցել է լսումների բոլոր երեք փուլերը: Այժմ այն կփոխանցվի Լորդերի պալատի հաստատմանը: Փաստաթուղթը խորհրդարան է մտցվել կառավարության կողմից և հասարակությունում ու նախարարների կաբինետում բազմաթիվ վեճերի առիթ դարձել: