Google-ը թողարկել է Kiddle որոնման համակարգ՝ նախատեսված երեխաների համար: Այն թույլ չի տալիս կոնտենտի որոնման արդյունքներ՝ նախատեսված մեծահասակների համար՝ հայտնում է ultramir.net-ը:
Kiddle-ում որոնման հարցումները արտացոլվում են հատուկ ձևով: Սկզբում արտացոլվում են հատուկ երեխաների համար գրված կայքերը, ապա առանձնանում են մեծահասակների համար կայքերը, որոնք անվտանգ են երեխաների համար, և այն տեղեկատվությունը, որը կարող է դժվար ընկալելի լինել երեխաների համար:
Բացի այդ, Kiddle-ը գտնված տեղեկատվությունը ցուցադրում է մեծ նկարներով և օգտագործում է մեծացված տառատեսակներ, ինչը երեխաներին թույլ կտա ավելի հեշտ կողմնորոշվել:







































