ՀՀ կառավարությունը հաստատեց Գաբրիել Գյոզալյանին ՀՀ Արագածոտնի մարզպետ նշանակելու որոշումը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ Գյոզալյանը փորձառու քաղաքական գործիչ է:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գաբրիել Գյոզալյանին շնորհավորել է նոր պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթեց բեղմնավոր աշխատանք:
Արագածոտնի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր Սարգիս Սահակյանը: Այս փոփոխությունը պայմանավորված է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությամբ:
Լուսանկարը՝ Photolure-ի