ԱՄՆ Հանրապետական կուսակցության մի քանի հայտնի քաղաքական գործիչներ բացահայտ քննադատությամբ են հանդես եկել՝ ընդդեմ Հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփի առաջադրման: Այս մասին գրում է BBC-ն:
«Սուպերերեքշաբթիին» 11 նահանգներում հաղթելուց հետո Թրամփն իրեն «միավորող» է անվանել, սակայն կուսակցության վետերանները կարծում են, որ միլիարդատերը կպարտվի նոյեմբերյան ընտրություներում, եթե առաջադրվի հանրապետականներից:
Նման կարծիքի է սենատոր Լինդսի Գրեմը: Հանրապետականներից նախագահական ընտրարշավի նախկին մասնակից Միթ Ռոմնին մտադիր է այսօր հանդես գալ Թրամփի քննադատությամբ, որի կտրուկ արտահայտություններն, օրինակ՝ ներգաղթի մասին, անընդունելի են հանրապետական վերնախավի համար:









































