«ՉԻ»-ն գրում է. «ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան դաշնակների համար խոստանում է «բերքառատ» լինել. բանն այն է, որ բացի պաշտոններից, դաշբնակները նաև կոչումներ են ստանում: Սերժ Սարգսյանը, օրինակ, մարտի 1-ին դիվանագիտական աստիճաններ է շնորհել արտաքին քաղաքականության ոլորտում աշխատող մի շարք պաշտոնյաների:
Եվ ահա, դիվանագիտական կոչում է տրվել նաև ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանին, որ հիմա Սանկտ Պետերբուրգում աշխատում է որպես ՀՀ գլխավոր հյուպատոս: Կարապետյանին տրվել է ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը` PAN Photo-ի











































