Tuesday, 23 06 2026
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն

ԱՄՆ նախկին կոնգրեսականը լքում է ադրբեջանական լոբբիստական խումբը՝ չվարձատրվելու պատճառով

Ինդիանա նահանգից ամերիկացի հանրապետական նախկին կոնգրեսական Դեբ Բարթոնը (Ներկայացուցիչների պալատ) լքել է ադրբեջանական լոբբիստական խումբը, որը նպատակ էր հետապնդում հասնելու նախկին խորհրդային հանրապետության ավտորիտար կառավարության համար ամերիկյան աջակցության։ Նա դադարեցրել է բազմամիլիոնանոց ադրբեջանական լոբբիստական ջանքերում իր դերակատարումը մեկ տարի չվարձատրվելու պատճառով։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայությունը։

«Ադրբեջանա-ամերիկյան դաշինք» խումբը հիմնվել է օլիգարխ Անար Մամեդովի կողմից, ով նավթով հարուստ կովկասյան երկրի տրանսպորտի հարցերով նախարարի որդին է և 2011 թվականից ի վեր, ըստ Opensecrets.org-ի, ամերիկացի լոբբիստներին վճարել է ավելի քան 12 մլն դոլար։

«Քանի որ ես տեղեկություն չունեմ Ձեզանից կամ Անարից և չեմ վճարվել մեկ տարի, խնդրում եմ ընդունեք այս էլեկտրոնային նամակը որպես հրաժարականի նամակ»,- գրել է Բարթոնը մարտի 1-ին Ջեյմս Ֆաբիանիին, որի՝ Վաշինգտոնում տեղակայված ընկերությունը զբաղվում է ԱՄՆ-ում խմբի լոբբիզմով։ Հենց նա էլ ժամանակին Բարթոնին ներկայացրել էր Անարին։

Էլեկտրոնաին նամակը հայտնվել է «Ազատության» տրամադրության տակ։

Մամեդովը, ով ԱՄՆ նախագահական ընտրարշավում Հանրապետական կուսակցությունից առաջատար Դոնալդ Թրամփի բիզնես-գործընկերն է Բաքվում 33 հարկանի լյուքս հյուրանոցի կառուցման գործում, չի պատասխանել ֆեյսբուքյան հաղորդագրությանը, պատասխան չի ստացվել նաև նրա կայքում զետեղված որևէ հեռախոսահամարով։

Բարթոնի հրաժարականը հաջորդել է Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի ճակատագրի շուրջ ամիսներ շարունակված շահարկումներին։ Բաքվի հակառակորդները մեղադրում էին Ալիևի կառավարությանը՝ օտարերկրացի պաշտոնյաներին նվերներ ընծայելով՝ մարդու իրավունքների խախտումները քողարկելու փորձերի համար:

Ալիևը վերջերս տրանսպորտի նախարարությունից հեռացրեց լայն լիազորությունները, ինչը նշանակում էր ընտանիքի ազդեցության փոքրացում կառավարությունում։

Օգոստոսից ի վեր ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով անանուն աղբյուրներին, հայտնում էին, որ Մամեդովը ծրագրել է փակել դաշինքը ֆինանսական դժվարությունների պատճառով, որոնց հիմքում Ադրբեջանի տնտեսական ճգնաժամն է։

Բարթոնը դաշինքի ղեկավար էր դարձել 2013 թվականի փետրվարին՝ 30 տարվա կոնգրեսական կարիերան դադարեցնելուց մեկ ամիս անց։

Նա հրաժարվել է ասել, թե որքան է վճարվել որպես կազմակերպության նախագահ, սակայն նշել է, որ չի վարձատրվել 2015 թվականի փետրվարից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում