Ինչպես հաղորդում են իտալական լրատվամիջոցները, Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չի պատրաստվում հավաքական հրավիրել թիմի կիսապաշտպաններ Անդրեա Պիրլոյին և Դանիելե Դե Ռոսիին:
Պիրլոն հայտարարել էր, որ չի պատրաստվում վերադառնալ Եվրոպա, իսկ Ռոսիին տանջում են վնասվածքները:
Հիշեցնենք, որ 36-ամյա Պիրլոն Իտալիայի հավաքականի կազմում հանդես է գալիս 2002, իսկ 32-ամյա Դե Ռոսին` 2004 թվականից:











































