Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին քննադատել է գերտերություններին՝ Իրանի հետ միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը ձգձգելու համար.
«Այն ժամանակ, երբ Իրանը կատարում է միջուկային գործարքի շրջանակներում իր պարտականությունները, մյուս կողմը մինչ այժմ ամբողջովին չի կատարել իր պարտավորությունները։ Բանկային ոլորտում Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չեն վերացվել ամբողջովին։
Պատժամիջոցների վերացումն ունի կենսական կարևորություն՝ մյուս երկրների ու Իրանի միջև առևտրային կապերի խթանման համար»։
Լարիջանին հույս է հայտնել, որ Արևմուտքը կարող է հնարավորինս արագ լուծել այդ խնդիրը։











































