Sunday, 21 06 2026
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանի դիվանագիտությունը լուրջ ձեռքբերումներ է ունեցել. Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Դիվանագետի օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ուղերձում նշված է.

«Հարգելի դիվանագետներ,

Շնորհավորում եմ ձեզ Դիվանագետի օրվա կապակցությամբ։

Անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանի դիվանագիտությունը լուրջ ձեռքբերումներ է ունեցել: Դրա խոսուն վկայությունն են այս տարիների ընթացքում շուրջ 160 պետությունների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, ինը տասնյակ միջազգային կազմակերպություններին անդամակցումը, շուրջ 2000 միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի ստորագրումը: Դա արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում և արտերկրում գործող՝ Հայաստանի Հանրապետության շուրջ վեց տասնյակ ներկայացուցչություններում աշխատող հայ դիվանագետների հետևողական ջանքերի և եռանդուն աշխատանքի արդյունքն է:

Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը լայն ընկալում է գտնում միջազգային ասպարեզում, ինչը թույլ կտա Հայաստանի առջև ծառացած խնդիրներին լուծումներ գտնել և կնպաստի մեր ազգային շահերին։

Անցյալ տարի աշխարհի տասնյակ երկրներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հազարավոր միջոցառումների բարձր մակարդակով անցկացումը հնարավոր դարձավ նաև ձեր՝ դիվանագետներիդ գործուն ջանքերի շնորհիվ։ Մենք ականատես եղանք հայ ժողովրդի հետ համերաշխության բազմաթիվ դրսևորումների, ինչը ապագայում նման ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված հերթական քայլ է:
Խորհրդանշական է, որ Դիվանագետի օրը նշում եք նոր շենքում, որը նախագծվել և կառուցվել է՝ հաշվի առնելով արտաքին գործերի նախարարության աշխատանքային և ներկայացուցչական առանձնահատկությունները։ Համոզված եմ, որ այստեղ սկիզբ են առնելու նոր ստեղծարար գաղափարներ և նախաձեռնություններ, որոնք մեզ առավել մոտեցնելու են մեր պետության և ժողովրդի նվիրական նպատակների իրականացմանը։

Վստահ եմ, որ այսուհետ ևս շարունակելու եք ձեր անձնվեր ծառայությունը՝ հանուն մեր երկրի անվտանգ և բարեկեցիկ ապագայի։

Կրկին շնորհավորելով Դիվանագետի օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ հետագա հաջողություններ ձեր հայրենանվեր աշխատանքում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում