Saturday, 27 06 2026
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս

Հայաստանի համար դժվարին պայմաններում «Ազգ»-ը դարձավ հոգևոր սնունդ մատուցող թերթ. Հրանուշ Հակոբյան

Հայաստանի համար դժվարին պայմաններում «Ազգ»-ը դարձավ հոգևոր սնունդ մատուցող թերթ, որին ընթերցողները սպասում էին ամեն օր: Այս մասին մարտի 2-ին Երևանի պետական համալսարանում «Ազգ» թերթի 25-ամյակին նվիրված հանդիսությանը նշել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Այսօր հայկական լրատվական աշխարհում մեծ հոբելյան է, «Ազգ»-ի 25-ամյակն է լրանում: Ուզում եմ ջերմորեն շնորհավորել այս գեղեցիկ հոբելյանի առթիվ և մաղթել նոր հոբելյաններ: Պարզվում է, որ «Ազգ»-ը Հայաստանի անկախությունից մեծ է. մենք անկախությունը հռչակեցինք սեպտեմբերի 21-ին, իսկ «Ազգ»-ն ստեղծվեց փետրվարի 16-ին: «Ազգ» օրաթերթի առաջին քայլերը շատ դժվար էին, քանի որ Հայաստանում ընդամենը երկու ժամ լույս կար. մենք ապրում էինք էներգետիկ ճգնաժամի և պատերազմի պայմաններում: Սարսափելի ծանր ու դրամատիկ օրեր էին: «Ազգ»-ը դարձել էր մեզ մխիթարող, հոգևոր սնունդ մատուցող թերթ, որին սպասում էինք ամեն օր»,- շեշտել է Հրանուշ Հակոբյանը:

ՀՀ սփյուռքի նախարարի խոսքով` «Ազգ»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը ստեղծեց հայկական լրատվական դպրոց, և թերթը շատ հայտնի լրագրողներ է տվել: Նախարարը Հակոբ Ավետիքյանին պարգևատրել է «Հակոբ Մեղապարտ» մեդալով:

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը շեշտել է, որ միջոցառմանը բոլորին համախմբել է«Ազգ»-ի նկատմամբ բացառիկ վերաբերմունքը, սերը և հավատը:

«Ազգ»-ը երբեք վստահության ճգնաժամ չապրեց: Թերթի 25-ամյակը նշում ենք 2016-ին, երբ երկու հզոր հոբելյան ունենք` Արցախի Հանրապետության և Հայաստանի անկախության 25-ամյակները: Հակոբ Ավետիքյանի խմբագրած «Ազգ»-ը հավաստում է, որ այն բացառիկ պատասխանատվություն ունի տպագիր խոսքի հանդեպ»,-շեշտել է նա:

Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը խոստովանել է, որ «Ազգ»-ի անդավաճան ընթերցողն է:

«Ընթերցում եմ խմբագրականից մինչև վերջին տողը: «Ազգ»-ը պատասխանատու և որակյալ մամուլ է, բամբասանք, չճշտված տեղեկատվություն չեք գտնի: Հակոբ Ավետիքյանն արժանացել է մեր բոլոր պարգևներին, ինչքան ոսկի ունենք` տվել ենք: Շատ երջանիկ եմ, որ Ավետիքյանի ժամանակակիցն եմ»,-շեշտել է նա:

Հոբելյանին նվիրված հանդիսությանն ընթերցվել են բազմաթիվ շնորհավորական ուղերձներ: Ելույթ ունեցողները կարևորել են «Ազգ» -ի գործունեությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում