Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը մարտի 2-ին Իրանին հանձնել է 21 բանտարկյալի՝ հետագա ազատազրկումը հայրենիքում կրելու համար։ Բանտարկյալներին հանձնելու գործընթացն իրականացվել է Աստարայի սահմանային անցակետում՝ կամրջի վրա։
Ադրբեջանում Իրանի դեսպանատան հաղորդմամբ՝ իրանական կողմին հանձնված բանտարկյալներից 3-ը եղել են կանայք։ Բանտարկյալներին հանձնելու գործընթացն իրականացվել է երկու երկրների միջև գոյություն ունեցող արտահանձնման մասին համաձայնագրի հիման վրա։
Ներկա դրությամբ Ադրբեջանի բանտերում ազատազրկում է կրում Իրանի 128 քաղաքացի, որոնցից 63-ը՝ քննչական մեկուսարաններում։










































