Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ Քրիստեն Ստյուարտի ու Chanel նորաձևության տան նոր գործակցությունն արդեն իսկ ստացել է համապատասխան գնահատական, և այժմ ժամանակն է տեսնել Կիրա Նայթլիի հետ ապրանքանիշի համագործակցության արդյունքները։
Դերասանուհին վաղուց և հաջողությամբ համագործակցում է ապրանքանիշի հետ. նրա հաշվին կան գովազդային տասնյակ արշավներ՝ ապրանքանիշի համար, իսկ օրեր առաջ գրանցվել է նոր գովազդային արշավ։
Աստղը ներկայացրել է Rouge Coco Stylo դիմահարդարման հավաքածուն, որը բաղկացած է 8 շրթներկից ու եղունգների համար 15 լաքերից (բոլորը վառ երանգներով)։
Նկարահանումների ժամանակ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղը ունեցել է կանացի հրաշալի տեսք, ինչն ընդհանրապես բնորոշ է նրան։ Համացանցում արդեն իսկ մատչելի է գովազդային նոր արշավի տեսանյութը։













































