Դոնալդ Թրամփի հաղթանակն ԱՄՆ նախագահի ընտրություններում աղետ կլինի Ամերիկայի համար: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտարարել է հանրապետականների նախընտրական արշավում նրա հիմնական մրցակից՝ սենատոր Թեդ Քրուզը:
«Թրամփի հաղթանակը աղետ կլինի հանրապետականների, պահպանողականների, երկրի համար»,- ասել է Քրուզը հայրենի Տեխաս նահանգում կողմնակիցների առջև ելույթ ունենալիս:
«Ես Դոնալդ Թրամփին շնորհավորում եմ «սուպերերեքշաբթիի» նախնական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ»,- հայտարարել է Քրուզը: Նա նշել է, որ մինչև հիմա միայն իրեն է հաջողվել հաղթել Թրամփին առանձին նահանգներում:
«Թրամփին հաղթելու համար մենք պետք է միավորվենք»,- ասել է նա:












































