Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Մարկո Ռուբիոն իր հիմնական մրցակից Դոնալդ Թրամփին անվանել է խարդախ՝ փոխանցում է Vox-ը։
«Ընդամենը 5 օր առաջ մենք սկսեցինք գաղտնազերծել այս մրցապայքարի առաջնորդի իրական բնույթը։ Մենք սկսեցինք երկրին բացատրել, որ Դոնալդ Թրամփը խարդախ է»,- ասել է նա՝ ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև Ֆլորիդա նահանգում։
Ռուբիոն խոստացելէ Ֆլորիդայում առաջնային ընտրություններից հետո ուղարկել հստակ և բարձր ազդանշան և թույլ չտալ «խարդախներին» զբաղեցնել պետության ղեկավարի պաշտոնը։







































