Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն անհանգստացած է Սիրիայում քրիստոնեական փոքրամասնության դրությամբ, հաղորդում է RIA Novosti-ն:
«Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, աղետ է, դա օրինակ է այն բանի, թե ինչ է լինում, երբ փոքրամասնություններն աջակցություն չեն ստանում»,- ասել է Յագլանդը:
Նա կարծում է, որ Սիրիան եվրոպական երկիր չէ, բայց այնտեղ անվտանգության ապահովման հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատասխանատվության հարցն է:
Նա նաև հիշեցրել է, որ Թուրքիան, որը Եվրոպայի խորհրդի անդամ է, շատ բան է անում այս հարցում Սիրիայի հետ սահմանի վրա:








































