Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքում տարեց շվեյցարացին «Յագուարով» բախվել է պատին, ինչից հետո մեքենան մղվել է հետ ու մահացու հարված հասցրել անցորդներից մեկին՝ մի տարեց կնոջ: Այս մասին հայտնում է The Local-ը:
Ականատեսների խոսքով՝ 70-ամյա շվեյցարացին կարմիր լույսի տակ կանգնած է եղել, երբ վառվել է կանաչ լույսը, տղամարդը կտրուկ արագություն է հավաքել ու բախվել պատին, հայտնում է Romandie.com-ը: Կինը մահացել է դեպքի վայրում, վարորդին ոչինչ չի եղել:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 19-ին, սակայն ոստիկանությունը մանրամասները բացահայտել է միայն մեկ օր անց:
Դեռ հայտնի չէ, թե ինչ պատճառով է վարորդը կորցրել ավտոմեքենայի կառավարումը:









































